«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը Սիրիայում կարևոր նշանակության ռազմաբազա է գրավել
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն այս գիշեր Սիրիայում՝ Ռաքքա շրջանում, «Բրիգադ 93» կարևոր նշանակության ռազմաբազան է գրավել: Այս մասին հայտնել են Լոնդոնում տեղակայված Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական կենտրոնից, գրում է english.alarabiya.net-ը:
Հաղորդվում է, որ սպանվել է 36 սիրիացի զինվոր, առնվազն 15 ջիհադական, ներառյալ՝ 3 մահապարտ ահաբեկիչ, որոնք ռումբ են պայթեցրել ռազմաբազայի մուտքի մոտ:
![]()










