Ոստիկանությունը հայտնաբերել է հարյուրավոր կիլոգրամ կանեփ՝ «Կանեփ-կակաչ» ծրագրի շրջանակներում

14:27 • 08.08.14

ՀՀ ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել և առգրավել են հարյուրավոր կիլոգրամ կանեփի թփեր և բույսեր, որոնք քաղաքացիներն աճեցրել են իրենց տնամերձ հողամասերում կամ ծաղկամանների մեջ: 

Այս աշխատանքների ավարտին ոստիկանությունը ներկայացրել է «Կանեփ-կակաչ» ծրագրի ամփոփագիրը: 

Գերատեսչության կայքում նշվում է, որ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները օգոստոսի 6-ին, ժամը 22.30-ին, 1964 թ. ծնված Մայիս Գ.-ին պատկանող, Նուբարաշեն թաղամասի հողակտորի շինությունում, սեղանին, հայտնաբերել են ընդհանուր 205 գ կշռով կանաչ զանգված: Ըստ վերջինիս հայտարարության` զանգվածը մարիխուանա տեսակի թմրամիջոց է, որն աճեցրել, հավաքել և պատրաստել է իր անձնական օգտագործման համար: 

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: 

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները օգոստոսի 6-ին, ժամը 11.00-ին, Օտյան փողոցի թիվ 96 տան բակից հայտնաբերել են 18 հատ կանեփի բույսի կանաչ թուփ, որոնք աճեցրել և մշակել է 1958 թ. ծնված Սարգիս Ղ.-ն: 

Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: 

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները օգոստոսի 6-ին, ժամը 09.00-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում, Շենգավիթի բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքի Չարբախ թաղամասից հավաքել և այրելով ոչնչացրել են 134 հատ 97 կգ կշռով վայրաճ կանեփի թփի կանաչ զանգված: 

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողները օգոստոսի 6-ին, ժամը 09.00-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում, Նոր Նորքի վարչական շրջանի տարածքում անցկացրել են միջոցառում, որի ընթացքում Ջրվեժ թաղամասի և Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների հարակից տարածքներից հայտնաբերվել և այրելով ոչնչացվել է 181 հատ 20 կգ կշռով վայրաճ կանեփի կանաչ զանգված: 

Ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ, Արագածոտնի մարզային վարչության, վետերանների խորհրդի նախագահի մասնակցությամբ և Աշտարակի բաժնի ծառայողները օգոստոսի 6-ին, ժամը 13.30-ի սահմաններում, 1974 թ. ծնված Հայկ Ա.-ի հողատարածքից հայտնաբերել և առգրավել են մոտ 12.350 կգ կշռով 180 հատ կանաչ կանեփանման զանգված:
Հայկ Ա.-ն ներկայացել է բաժին և ուղարկվել դատաքիմիական փորձաքննության: Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ: Կատարվում է հետաքննություն:

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արագածոտնի մարզային վարչության, վետերանների խորհրդի նախագահի մասնակցությամբ և Աշտարակի բաժնի ծառայողները օգոստոսի 6-ին, ժամը 15.30-ի սահմաններում, 1972 թ. ծնված Սարգիս Ն.-ի հողատարածքից հայտնաբերվել և առգրավվել է մոտ 680 գ կշռով 37 հատ կանաչ կանեփանման զանգված:
Սարգիս Ն.-ն, ժամը 16.30-ին, բերման է ենթարկվել և ուղարկվել դատաքիմիական փորձաքննության:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է հետաքննություն: 

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արագածոտնի մարզային վարչության, Թալինի բաժնի ծառայողների և վետերանների խորհրդի նախագահի մասնակցությամբ, օգոստոսի 6-ին 1958 թ. ծնված Աշոտ Պ.-ին պատկանող տնամերձ հողամասում հայտնաբերվել և առգրավվել է 1.90 կգ ընդհանուր կշռով կանեփանման կանաչ բույս:
Կատարվում է հետաքննություն: 

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների կողմից Մրգավան, Դալար, Բերքանուշ, Այգեստան գյուղերի տարածքից հավաքվել և այրելով ոչնչացվել է շուրջ 500 կգ կանեփի բույսի կանաչ զանգված:


Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության կայքում։