Ադրբեջանում գերեվարված Կարեն Պետրոսյանը մահացել է. Ադրբեջանի ՊՆ

14:56 • 08.08.14

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն է տարածել, որ նախօրեին գերեվարված Կարեն Պետրոսյանը «հանկարծամահ է եղել», հայտնում է haqqin.az-ը։

 

Նշվում է, որ «Պետրոսյանի մահվան պատճառը եղել է սիրտ-անոթային սուր անբավարարությունը»։
 


Հաղորդվում է նաև, որ հայ գերու մահվան մասին արդեն տեղեկացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչությունը։

 

ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցչության անդամ Զառա Ամատունին Tert.am-ին հայտնեց, որ դեռ չեն կարող մեկնաբանել այդ տեղեկությունը:

 

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի 31-ամյա բնակիչ Կարեն Արտուշի Պետրոսյանը գերեվարվել էր օգոստոսի 7-ին, Ադրբեջանի Աղբուլաղ գյուղում: