Սոչիում օգոստոսի 9-ին Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հետ
Սոչիում օգոստոսի 9-ին կկայանան Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումները: Այդ մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում տեղի կունենա Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական, առևտրա-տնտեսական և հումանիտար փոխգործակցության հետագա զարգացման հարցերի շուրջ կարծիքների փոխանակում: Հատուկ ուշադրություն կհատկացվի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու գործընթացին, հաղորդում է մամուլի ծառայությունը:
Իլհամ Ալիևի հետ զրույցում նախատեսվում է քննարկել ռուս-ադրբեջանական համագործակցության առավել կարևոր հարցերը, համաձայնեցնել համատեղ քայլեր հեռանկարային փոխշահավետ նախագծերի առաջխաղացման ուղղությամբ, նախևառաջ՝ էներգետիկայի, ներդրումային և միջտարածաշրջանային համագործակցության ոլորտում:










