Ռուս ուսանողները Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան շենքի վրա պատկերել են Օբամային՝ բանան ուտելիս (լուսանկարներ)
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ծննդյան օրը (օգոստոսի 4-ին) Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան շենքի վրա լազերների միջոցով ռասիստական շնորհավորական ուղերձ են հղել նախագահին, գրում է Daily Mail-ը:
Լազերների միջոցով ստացված պատկերում Օբաման բանան է ուտում:
Պատկերը դեսպանատան շենքի առջևի պատի վրա գցել են մի խումբ ուսանողներ: Կարճ լազերային շոուն սկսվել է «Ծնունդդ շնորհավոր, Օբամա» ուղերձով: «Մոսկվայի ուսանողների նախաձեռնություն» կոչվող խումբը հայտարարել է, որ դա իր նախաձեռնությունն է եղել:














