Մեսսին վշտացած է Գազայում տեղի ունեցող իրադարձություններից
Հայտնի արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հանդես է եկել հակամարտության շրջաններում ապրող երեխաների, մասնավորապես՝ Գազայի հատվածի փոքրիկ բնակիչների իրավունքների պաշտպանությամբ, որտեղ արդեն 1-ամսյա կոնֆլիկտը խլել է 1.900 պաղեստինցու կյանք, գրում է english.alarabiya.net-ը:
«Որպես հայր և ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան՝ ես չափազանց վշտացած եմ Իսրայելի և Պաղեստինի միջև բախումների տեսարաններից, որտեղ բռնությունն արդեն այնքան մարդկանց կյանք է խլել»,- գրել է Մեսսին Facebook-ի իր էջում, որը հավաքել է ավելի քան 68 մլն լայք:










