Պատերազմի դեմ բողոքի երթ Երևանում` «Խաղաղարարը չի զինում» կարգախոսով (տեսանյութ)
Մի խումբ քաղաքացիներ այսօր Հանրապետության հրապարակից Ազատության հրապարակ երթուղով բողոքի երթ անցկացրեցին Երևանում:
Նրանք եկել էին Հայաստանի և Եվրամիության դրոշներով և պարբերաբար վանկարկում էին` «Խաղարարը չի զինում», «Սա մեր պատերազմը չէ, սա ռեժիմների պատերազմն է» կարգախոսներ:
Tert.am-ի հետ զրույցում երիտասարդներից մեկը, որ ներկայացավ ՀՀ քաղաքացի ներկայացրեց երթի նպատակը՝ ասելով. «Մենք փորձում են դիսկուսիայի մեջ մտնել հասարակության հետ , քանի որ համարում ենք, որ ինչպես մեր իշխանությանը, այնպես էլ Ադրբեջանի իշխանությանը և, նամանավանդ, երրորդ ուժերին ձեռնտու է պատերազմի հրահրումը»:











