Շախմատը կարող է պարտադիր առարկա դառնալ Վալենսիայի դպրոցներում

21:47 • 08.08.14

Շախմատային խաղը խթանում է վերլուծական մտածողությունը, և որքան ավելի վաղ տարիքից երեխաները սկսեն վարժել իրենց միտքը, այնքան ավելի արդյունավետ կլինի նրանց հետագա զարգացումը: Այս մասին հաղորդում է euromag.ru-ն՝ հղում կատարելով Espanarusa-ին:


Շախմատը, ինչպես մաթեմատիկան, ֆիզիկան կամ քիմիան, դպրոցական ուսուցման ծրագրի մեջ ներառելու կոչերն Իսպանիայում ավելի հաճախակի են դարձել: 2012 թվականին Եվրախորհրդարանը երաշխավորել է շախմատը ներառել դպրոցական առարկաների ցանկում:


Իսպանիայում առաջին ուսումնական հաստատությունը, որտեղ շախմատն սկսկել են դասավանդվել որպես կրթական ծրագրի լիարժեք մաս, Ալիկանտե նահանգի Էլչե քաղաքում գտնվող CEIP Luis Vives դպրոցն է եղել:


2014-15 թթ. ուսումնական տարվա ծրագիում շախմատը ներառել են Կոստա Բլանկա-Ալտեայում գտնվող CEIP L'OLLA-ի դպրոցները: