Հայաստանի եզդիները բողոքի ցույց արեցին Իրաքի դեսպանատան դիմաց՝ ընդդեմ Սինջարում եզդիների ջարդերի (տեսանյութ, լուսանկարներ)
Եզդիների «Սինջար» միավորումն այսօր բողոքի ցույց անցկացրեց Իրաքի դեսպանատան դիմաց՝ պահանջելով դադարեցնել իրենց ձևակերպմամբ՝ Իրաքում եզդիների ցեղասպանությունը:
Նրանք երեկ նամակ են հանձնել Հայաստանում Իրաքի դեսպանատուն և այսօր եկել էին պատասխան պահանջելու՝ հենց դեսպանից:
Դեսպան Ղազի Տահիր Խալեդը դուրս եկավ դեսպանատնից, զրուցեց մարդկանց հետ և հայտարարելով, որ Իրաքում պատերազմ է, ու այն իրենց բոլորի պատերազմն է, ավելացրեց, որ ոչնչով չի կարող օգնել:
Հիշեցնենք, որ Իրաքի ազգային փոքրամասնություններից տասնյակ հազարավոր եզդիներ ապաստան են գտել լեռներում: Պատճառն իրենց բնակավայրը՝ Սինջարը, գրաված «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն են:
Նախորդ շաբաթ գրոհայինները գրոհել էին Սինջարը, ինչի հետևանքով այն դատարկվել է՝ 300.000 բնակչից այժմ մնացել է 25.000-ը:
Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց եզդիների «Սինջար» միավորման խորհրդի անդամ Համլետ Սիմոնյանը, իրենց խնդրանքին միացել է նաև «Ժառանգություն» կուսակցությունն ու քաղաքական այլ ուժեր:
«Stop geniside», « Դադարեցնել եզդիների ցեղասպանությունը Իրաքում», «Երեխաները մեղավոր չեն» բովանդակությամբ պաստառներ պարզած եզդիները որոշեցին ցույցը շարունակել ԱՄՆ դեսպանատան դիմաց:
Երթի մասնակիցները շարժվում են դեպի Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն։
.jpg)
.jpg)










