Տաշիրում վրաերթի են ենթարկել 6-ամյա տղայի

11:53 • 08.08.14

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 7-ին, ժամը 20.00-ին, «Մերսեդես Е-200» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տաշիրի Երևանյան փողոցից դեպի Անի թաղամաս տանող ճանապարհների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, ինչի հետևանքով երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 

Կատարվում է քննություն: