Փոքրիկ երեխան հայտնվել է Սպիտակ տան դարպասներից ներս՝ խառնաշփոթ առաջացնելով անվտանգության աշխատակիցների շրջանում

09:48 • 08.08.14

Փոքրիկ երեխան հայտնվել է ԱՄՆ Սպիտակ տան դարպասներից ներս՝ խառնաշփոթ առաջացնելով անվտանգության աշխատակիցների շրջանում, հայտնել է Գաղտնի ծառայության ներկայացուցիչը, ում պարտականություններից է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգության ապահովումը, գրում է РИА Новости-ն։

 

Երեխան սողոսկել է հաստ դարպասի միջով և հայտնվել Սպիտակ տան գազոնին։ Նրա մոտ են վազել ԱՄՆ Գաղտնի ծառայության մի քանի աշխատակիցներ, ովքեր երեխային վերադարձրել են ծնողներին։

 

«Մենք որոշեցինք հետաձգել նրա հարցաքննությունը, մինչ նա խոսել կսովորի»,- կատակել է Գաղտնի ծառայության ներկայացուցիչը։