Հաքերները կոտրել են Ուկրաինայի վարչապետի և ուկրաինական դեսպանատների համակարգիչները. Financial Times
Ուկրաինայի վարչապետի գրասենյակի 60 համակարգիչ ենթարկվել է կիբերհարձակման, որն ըստ The Financial Times հրատարակության՝ սկսվել է 2012թ.-ին և ֆինանսավորվում է ՌԴ-ի կողմից:
Լրտես-վիրուսով վարակվել են նաև արտերկրում Ուկրաինայի մոտ 10 դեսպանատների համակարգիչներ, փոխանցում է korrespondent.net-ը:
Դիվանագիտական բնույթի տեղեկություններին ապօրինի հասանելիության փաստերը մասամբ բացահայտվել են Symantec ընկերության տվյալներում, որը մասնագիտանում է կիբերանվտանգության ոլորտում: Տեղեկությունը նաև հաստատել են հետախուզական ծառայություններում աղբյուրները:
Համակարգչային անվտանգության մասնագետները գտնում են, որ հարձակումը կատարվել է Snake ծրագրով: Snake-ը վիրուսների ընդունիչ ծրագիր է, որը հաջող կերպով օգտագործվել է 2008թ.-ին Պենտագոնի վրա կիբերհարձակման համար:










