Ռոստովի մարզում ուկրաինացի փախստականների ճամբարում ռումբ է հայտնաբերվել
ՌԴ Ռոստովի մարզի «Գուկովո» անցակետից ոչ շատ հեռու գտնվող ուկրաինացի փախստականների ճամբարներից մեկում ինքնաշեն պայթուցիկ սարք է հայտնաբերվել, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին:
«Հինգշաբթի Ուկրաինայից ժամանակավորապես տեղափոխված անձանց համար նախատեսված ճամբարներից մեկում հայտնաբերվել է կասկածելի սարք, որը, ինչպես հետագայում է պարզվել, ինքաշեն ռումբ է եղել: Ինքնաշեն պայթուցիկ սարքն իրենից ներկայացրել է պլաստիկ շիշ՝ լցված մետաղյա խոցող տարրերով»,- հայտնել են ոստիկանությունից:
Սակրավորների խումբը վնասազերծել է մոտ 500 գրամ տրոտիլային համարժեքով պայթուցիկը: Ներքին գործերի նախարարությունը փնտրում է կասկածյալներին:










