Facebook-ի նախկին աշխատակիցը պատմել է, թե ինչպես է Ցուկերբերգն իր ստորադասներին սպառնալիքների ենթարկել
Facebook սոցիալական ցանցի նախկին աշխատակից Նոա Կեյգենը պատմել է Մարկ Ցուկերբերգի ագրեսիվ պահվածքի մասին: Այս մասին հաղորդում է hitech.newsru.com-ը՝ հղում կատարելով TJournal-ին:
Կեյգենի խոսքով՝ 2005 թ.-ին ընկերության բացման ժամանակ Ցուկերբերգը ստորադասների հետ շփման ժամանակ ագրեսիվ վարքագիծ է դրսևորել ՝ սամուրայների սուր է ճոճել և կատակով նշել, որ այդ սրով կկտրի ցանկացած աշխատակցի գլուխը, ով իր քայլերով «փակել կտա» կայքը:
Այդ մասին Կեյգենը գրել է իր՝ «Ինչպես ես 170 մլն դոլար կորցրի, երբ 30-րդ համարն էի ֆեյսբուքում» գրքում:
Նախկինում SumoMe ընկերությունը գլխավորած Կեյգնը նաև պատմել է, թե Facebook-ի ղեկավարը ինչպես է ջուր լցրել աշխատակցի համակարգչի ստեղնաշարի վրա:










