Ամերիկացիներն ազգային մշակույթին սպառնացող վտանգ են հայտնաբերել

00:56 • 09.08.14

Ամերիկացիների 70 տոկոսը կարծում է, որ իրենց երկիր անօրինական մուտք գործած ներգաղթյալները լուրջ սպառնալիք են հանդիսանում ԱՄՆ ավանդույթների և մշակույթի համար: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Townhall.com -ին:


Ipsos հետազոտական ծառայության անցկացրած հարցման արդյունքները ցույց են տվել, որ ԱՄՆ բնակչության 63 տոկոսը կարծում է, որ ներգաղթյալները ծանր բեռ են երկրի տնտեսության համար:


Ինչպես տեղեկացնում է աղբյուրը՝ ԱՄՆ մշակույթն ստեղծվել է գաղթականների կողմից, նոր պետության ձևավորման գործում 1892-ից 1924 թվականներին մեծ ներդրում է ունեցել Էլիս կղզի ներգաղթած 12 մլն մարդ:


Սակայն այսօր Wall Street Journal/NBC ամսագրի հարցման արդյունքների համաձայն՝ ԱՄՆ բնակչության ուղիղ կեսը՝ 51 տոկոսը, ելույթ է ունենում հօգուտ երկրի տարածքից երիտասարդ անօրինական ներգաղթյալների անմիջական արտաքսման: