Կիևի Մայդանում շաբաթօրյակ է՝ հավաքում են բարիկադները
Կիևի Մայդանում հավաքում են բարիկադները, անվադողերն ու կոնստրուկցիաները, հայտնում է korrespondent.net-ը:
Կոմունալ ծառայությունների աշխատակիցներին ակտիվորեն օգնում են կիևցիները:
Բարիկադների հավաքմանը մասնակցում է նաև քաղաքապետ Վիտալի Կլիչկոն: Նախօրեին նա խոստացել էր կարգուկանոն հաստատել քաղաքի կենտրոնում և զարմանք հայտնել, որ մայդանցիները շարունակում են մնալ հրապարակում, փոխարենն աշխատեն կամ մասնակցեն երկրի արևելքում ուժային օպերացիային:

Մայդանում շատ են աղբատար մեքենաները:
Հիշեցնենք, որ օրերս Մայդանում կրկին բախումներ էին գրանցվել ակտիվիստների և ուժայինների միջև: Նախորդ տարվա նոյեմբերի վերջից Կիևի կենտրոնում բողոքի ցույցերի և դրանց հաջորդած անկարգությունների արդյունքում երկրում տեղի է ունեցել իշխանափոխություն:










