Սոչիում կկայանա Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպումը, ու Ալիևը կբացատրի իր ռազմական արկածախնդրությունը. Ն. Նիկողոսյան

13:42 • 09.08.14

Վաղը այստեղ` Սոչիում, կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որտեղ, ըստ էության, նախևառաջ նախագահ Ալիևը պետք է բացատրի վերջին շրջանում Ադրբեջանի կողմից նախաձեռնած ռազմական արկածախնդրության և իր այլատյաց հռետորաբանության իմաստը։


Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի օգնական Նարեկ Նիկողոսյանը։