Սիրիական զորքերը ետ են մղում իսլամիստ ծայրահեղականների հարձակումները Ռաքքայի ռազմական օդանավակայաններից մեկում
Սիրիական զորքերը ետ են մղում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալների հարձակումները, որոնք հաստատվել են Տաբկե ռազմական օդանավակայանի մոտակայքում, որն իրենց վերջին ամրոցն է Ռաքքա նահանգում:
Ինչպես հայտնում է itar-tass.com-ը՝ չորեքշաբթի օրը Այն Իսա բնակավայրը ենթարկվել էր մոջահեդների հարձակմանը: Երկօրյա մարտերից հետո կառավարական զորքը, ստանալով հրամանատարության հրահանգը, համակարգված կարգով նահանջել էր:
Ռաքքայի մոտ աննախադեպ մարտերն սկսվել էին հուլիսի 24-ից: Իսլամիստ զինյալները քաղաքի մոտակայքում ռազմաբազաներ էին գրավել:
Վերլուծաբանները նշում են, որ սուննի ծայրահեղականների խմբերը լավ զինված են և կարողանում են կիրառել նաև իրենց ձեռքն անցած զինտեխնիկան, ծանր զենքերն ու հրթիռները:
Խմբավորումն անցնող ամիսների ընթացքում գրավել է Սիրիայի տարածքում գտնվող նավթի և գազի կարևոր հանքավայրերը:










