Դերասանուհի Քրիստինա Րիչին մայր է դարձել
Դերասանուհի Քրիստինա Րիչին մայր է դարձել: Լույս աշխարհ է եկել 34-ամյա դերասանուհու և նրա ամուսնու՝ Ջեյմս Հեերդեգենի առաջնեկը:
Ինչպես գրում է tatler.ru-ն, զույգը ծանոթացել է «Պան Ամերիկան» սերիալի նկարահանման հրապարակում: Սակայն Ջեյմսը դերասան կամ ռեժիսոր չէ, նա օպերատորական սարքերի տեղաշարժման պատասխանատու է:
Նրանց այժմ սպասվում է նոր համատեղ աշխատանք, սակայն այս անգամ՝ մանկական «հրապարակում», գրում է աղբյուրը:
Դերասանուհին նկարահանվել է «Ադամսների ընտանիքը», «Կասպեր», «Կարմիր գլխարկը», «Հրեշը» և այլ ֆիլմերում:












