Ուկրաինան կփրկի եվրոպական քաղաքակրթությունը 21-րդ դարի բարբարոսներից. Սաակաշվիլի
Այն, ինչ այսօր կատարվում է Ուկրաինայում, Ռուսական կայսրության մայրամուտն է: Ինչպես հայտնում է apsny.ge-ն, այդ մասին ասել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Լվովում ասուլիսի ժամանակ նա ասել է, որ Ուկրաինայում այժմ որոշվում է Եվրոպայի ճակատագիրը:
«Ուկրաինայում այժմ որոշվում է Եվրոպայի ճակատագիրը, և ես կարծում եմ, որ եվրոպացիները նույնպես դա հասկացել են: Ուկրաինան փրկում է եվրոպական քաղաքակրթությունը 21-րդ դարի բարբարոսներից սեփական կյանքով ու արյունով: Այսօր (օգոստոսի 8-ին-Tert.am) նշվում է Վրաստան ռուսական ներխուժման տարելիցը: 2008-ին մի քանի հարյուր վրացի զինվոր զոհվեց»,-ասել է նա:
Ըստ նրա՝ այն ամենը, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, քաջ ծանոթ է վրացիներին:
Ուկրաինայի արևելքում Կիևի իշխանությունները հատուկ գործողություն են անցկացնում ռուսամետ անջատողականների դեմ:










