Շվեդ լրագրողն իր 10-ամյա որդիներին տարել է Գազայի հատված՝ համակարգչային խաղերից ետ պահելու համար
Շվեդ լրագրող և ուսուցիչ Կառլ Մագնուս Հելգեգրենն իր 10-ամյա որդիներին Call of Duty համակարգչային խաղից ետ պահելու համար տարել է Գազայի հատված։ Հայրը որոշել է, որ հայտնվելով իրական ռազմական գործողությունների կենտրոնում՝ երեխաները «վայր կդնեն» վիրտուալ զենքը, գրում է ДНИ.ru-ն։
Ընտանիքն այցելել է Արևելյան Երուսաղեմում փախստականների ճամբար։ Այնտեղ նրանք եղել են հիվանդանոցում, որտեղ երեխաներին յուրաքանչյուր օր գլխի վիրակապ են դնում։ «Ճանապարհորդությունն» անհրաժեշտ արդյունքն է տվել. երեխաները հրաժարվել են համակարգչային խաղից։
«Մենք ընթրում էինք, և իմ երեխաները պատմում էին ինձ Call of Duty խաղի մասին, զենքերի և փուլերի անցումների մասին։ Այս ուղևորությունը հաճելի չէր։ 29 տարեկանում ես հասկացա, որ ոչինչ չգիտեմ պատերազմի մասին, և իմ երեխաները նույնպես։ Մինչ նրանք կրակում են մոնիտորների վրա, պաղեստինցի երեխաներին սպանում են իրական կյանքում»,- ասել է Հելգեգրենը։












