ԱՄՆ օդուժը մարդասիրական օգնություն է հասցրել Իրաքի հյուսիս (տեսանյութ)

11:24 • 09.08.14

ԱՄՆ օդուժը մարդասիրական օգնություն է հասցրել Իրաքի հյուսիսում գրոհայինների շրջափակման մեջ գտնվող բնակիչներին, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Պենտագոնի ուրբաթ օրվա հայտարարությանը: Օգնության պարունակությունը մեծավմասամբ փոքր զենքեր են, սնունդ և ջուր:

 

Արդեն ուղարկվել է 72 ծանրոց՝ ընդհանուր 227կգ քաշով, որոնք օգտակար կլինեն գրոհայիններից տուժած և լեռներում ապաստան գտած իրաքցիներին: Այս մասին հայտնում են BBC News և English Al Arabia լրատվական գործակալությունները:

 

Հիշեցնենք, որ Իրաքում զգալի տարածքներ գրաված «Իսլամական պետություն» (նախկինում՝«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն») խմբավորումն այս շաբաթվա սկզբից եզդիների և կրոնական փոքրամասնությունների զանգվածային սպանություններ է իրականացրել: Այն երեկ գրավել է նաև սիրիական կարևոր նշանակության ռազմաբազա:

F/A-18C Hornet on flight deck of aircraft carrier USS George HW Bush

Displaced Iraqis in the town of Kalak, Iraq. 7 Aug 2014

Kurdish forces near Irbil. 8 Aug 2014

Mosul dam on the Tigris River (file image)

Water bundles loaded on US cargo plane. 9 Aug 2014