Ստեղծվել է աշխարհում ամենաարագագործ տեսախցիկը
ԱՄՆ-ի և Ճապոնիայի գիտնականները ստեղծել են աշխարհում ամենաարագագործ տեսախցիկը: Հեղինակներն իրենց ուսումնասիրության արդյունքների մասին հոդված են հրապարակել Nature Photonics ամսագրում, հայտնում է Lenta.ru լրատվական կայքը:
Մասնագետների համաձայն՝ տեսախցիկն ունակ է կատարելու 4,4 տրիլիոն կադր մեկ վայրկյանում, հազար անգամ ավելի, քան գոյություն ունեցող նմանատիպ սարքերի դեպքում: Լուսանկարների լուծաչափը 450x450 պիքսել է: Նոր տեսախցիկում գիտնականներն օգտագործել են ֆեմտո-լուսանկար կոչվող մեթոդը, որը վերջին ժամանակներում լայն տարածում է գտնում:
Ֆեմտովայրկենական տեսախցիկը թույլ է տալիս օգտագործել տարածվող լույսի արագության վերջավորությունը՝ կարճ ժամանակահատվածում շատ լուսանկարներ ստանալու համար:
Տարածքը, որը գրավում է տեսախցիկը, մի քանի քառակուսի մետր է:
Մասնագետները պլանավորում են առավել փոքր տարբերակների վրա աշխատելուց հետո դրանք ներկայացնել սպառողներին:










