Պարզվել է, որ գերչակի յուղը ուժեղ հակաբորբոքային «գործակալ» է
Բժիշկների խոսքով՝ գերչակի յուղը արյան սպիտակ բջիջների, մասնավորապես Т-11 բջջի ավելացման շնորհիվ ուժեղացնում է իմունային համակարգը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Times of India-ին:
Ինչպես տեղեկացնում է աղբյուրը՝ այն ընդունելուց մի քանի ժամ հետո օրգանիզմում սկսվում է լիմֆոցիտների արտադրությունը: Այն ստիպում է օրգանիզմին սնկերի, մանրէների, վարակների և նույնիսկ քաղցկեղի բջիջների դեմ պայքարող հակամարմիններ արտադրել:
Բացի այդ գինեկոլոգներին հայտնի է, որ այն հղիության վերջին փուլում հնարավորություն է տալիս արհեստական ցավեր առաջացնել, սակայն յուղը կարող է նաև սրտխառնոց առաջացնել:










