Apple ընկերությունը սկսել է նոր սերնդի iPad-ների արտադրությունը. Bloomberg
Apple ընկերությունը սկսել է iPad և iPad Mini նոր պլանշետների արտադրությունը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը։
Գործակալության տվյալներով՝ նոր iPad և iPad Mini սարքերը կունենան 9.7 և 7.9 դյույմ անկյունագծով էկրան՝ համապատասխանաբար։
Ակնկալվում է, որ նոր iPad-ների շնորհանդեսը կկայանա ընթացիկ տարվա աշնանը, իսկ վաճառքում կհայտնվեն տարեվերջին։
Apple ընկերության պաշտոնական ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել տեղեկությունը։










