Microsoft-ը ներկայացրել է 19 եվրո արժողությամբ Nokia 130 հեռախոսը
Ամերիկյան Microsoft ընկերությունը ներկայացրել է Nokia 130 հեռախոսը, որն արժե ընդամենը 19 եվրո, գրում է Интерфакс-ը։
Ռուսաստանում, Չինաստանում, Եգիպտոսում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Քենիայում, Նիգերիայում, Պակիստանում, Վիետնամում և Ֆիլիպիններում վաճառքների սկիզբը նախատեսված է այս տարվա 3-րդ եռամսյակում։
«Nokia 130 հեռախոսն իդեալական սարք է ինչպես բջջային հեռախոսների աշխարհի նորեկների համար, այնպես էլ նրանց համար, ում անհրաժեշտ է ապահով մեկ այլ սարք՝ ի լրումն սմարթֆոնի»,- ասվում է ընկերության հաղորդագրությունում։
Այս մոդելն ունի գունավոր 4.6 սմ էկրան, ռադիո, MP3 նվագարկիչ, լապտեր, հասանելի կլինեն 1 կամ 2 քարտերով տարբերակները։ Միևնույն ժամանակ հեռախոսը չի ունենա համացանցին հասանելիություն։ Սարքը կաշխատի Series 30+ օպերացիոն համակարգով։










