33 տարի առաջ այս օրը շուկա դուրս եկավ IBM PC-ն՝ անձնական օգտագործման առաջին համակարգիչը

16:59 • 12.08.14

Անձնական օգտագործման առաջին համակարգիչների նախահորը կարելի է համարել IBM PC–ն, որը լայնածավալ արտադրության հանվեց 1981թ.-ի օգոստոսի 12-ին, հայտնում է gazeta.ru-ն: 



Համակարգիչն աննախադեպ հանրաճանաչ դարձավ, քանի որ այն ուներ բաց ծրագրային հարթակ և առանց որևէ արտոնագրի հնարավոր էր գնել մնացած բաղադրիչները: Ինչպես նաև դրան նպաստեց համակարգչի գինը՝ 1.565 դոլար: 

IBM PC-ն ուներ ընդամենը 16 կիլոբայթ օպերատիվ հիշողություն: Բացի այդ, կար նաև 3005 դոլար արժողությամբ համակարգիչ, որի օպերատիվ հիշողությունը 64 կիլոբայթ էր: 

Համակարգչի համար օպերացիոն համակարգ էր ծառայում MS-DOS-ը, որի հեղինակ Micro-Soft-ը՝ այժմյան Microsoft-ը, այն ժամանակ ընդամենը 32 աշխատակից ունեցող փոքրիկ ընկերություն էր Բելվյու քաղաքում: 

IBM համակարգիչների արտադրությունը տևել է ուղիղ 6 տարի՝ 1981-ից 1987թթ., որի կրկնօրինակներն արտադրվում էին նաև խորհրդային-ռուսական շուկաներում ընդուպ մինչև 1997 թիվը:  

 

 

33 տարի առաջ այս օրը շուկա դուրս եկավ IBM PC-ն՝ անձնական օգտագործման առաջին համակարգիչը