Գիտնականները սրտի անբավարարությունը կանխող մոլեկուլ են հայտնաբերել

20:13 • 12.08.14

Ինդիանայի համալսարանին կից բժշկական դպրոցի հետազոտողները կարող են սրտի անբավարարության բուժման և կանխարգելման նոր և արդյունավետ միջոց ստեղծել: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Zee News-ին: 

Բժշկական դպրոցի մասնագետները գտել են մի մոլեկուլ, որն արգելափակում է նման պաթոլոգիայի զարգացմանը նպաստող սպիտակուցը: 

Myheart անունը ստացած մոլեկուլն իրենից նուկլեինաթթվի համասեռ զանգված է ներկայացնում, որն ընդունակ է արգելափակել սրտային անբավարարության պատճառ հանդիսացող Brg1 սպիտակուցը: 

Մասնագետներն առայժմ չեն կարող Myheart մոլեկուլի փորձարկումներն իրականացնել մարդկային օրգանիզմում, քանի որ դրանք չափազանց մեծ են, ներկա պահին աշխատանքներ են տարվում մոլեկուլի ավելի փոքր մասնիկների առաջացման ուղղությամբ:
 

Գիտնականները սրտի անբավարարությունը կանխող մոլեկուլ են հայտնաբերել