40 տարեկանից հետո մարդկանց մոտ մեծանում է գիրանալու հավանականությունը

18:47 • 13.08.14

Շատ հաճախ միջին տարիքի մարդիկ սկսում են գիրանալ: Գիտնականների խոսքով խնդիրն այն է, որ տարիքի հետ ախորժակը կարգավորող ուղեղի բջիջները դանդաղեցնում են իրենց ակտիվությունը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:


Ախորժակը կարգավորող ուղեղի բջիջների ակտիվության դանդաղեցման հետևանքով հագեցվածության զգացողությունն ավելի ուշ է առաջանում և այդպիսով բարձրանում է շատակերության ռիսկը, արդյունքում մարդիկ սկսում են գիրանալ տարեկան մոտ 500 գրամով :


Աբերդինի համալսարանի գիտնական Լորա Հեյսլերի խոսքով՝ ծերացման հետ զուգահեռ մարդիկ սկսում են քաշի նկատելի աճ գրանցել, մասնավորապես գոտկատեղի հատվածում, ինչն էլ հաճախ կապված է լինում մարմնի քաշը և ախորժակը կարգավորող պեպտիդ պրոպիոմելանոկորտին արտադրող բջիջների աշխատանքի հետ:

 

 

 

 

40 տարեկանից հետո մարդկանց մոտ մեծանում է գիրանալու հավանականությունը