Apple iPad Air-ն ընդդեմ Samsung Galaxy Tab S 10.5-ի

17:12 • 13.08.14

Ամերիկյան Apple ընկերության iPad Air–ը շարունակում է առկա պլանշետներից լավագույնը համարվել՝ շնորհիվ հիանալի կառուցվածքի, մեծ էկրանի, անխափան աշխատանքի և մարտկոցի երկար «կյանքի»:

 

Սակայն Apple-ի հիմնական մրցակից Samsung ընկերության նորույթը կարող է խլել iPad Air-ից «պլանշետների արքայի» տիտղոսը՝ շնորհիվ Samsung Galaxy Tab S 10.5-ի, գրում է 3g.co.uk-ը:


Կառուցվածքը

Apple iPad Air Design


Apple iPad Air-ը գեղեցիկ տեսք ունի՝ ալյումինե կաղապարով, որը գրավիչ է և ամուր, կոր եզրերով, որոնք հարմար են բռնելու համար և գերբարակ, գերթեթև դիզայնով: Դիզայնի հարցում այս պլանշետն իր բարձր մակարդակում է:
 

http://www.3g.co.uk/tinyimages/Samsung/Samsung-Galaxy-Tab-S-10-5-Review-Photo5.JPG


Samsung Galaxy Tab S 10.5-ը չի կարող մրցակցել այս դաշտում, չնայած այն ամբողջությամբ անհույս չէ: Այն չունի Apple-ի բարձրակարգ դիզայնն ու օգտագործված առաջնակարգ նյութերը, բայց բարակ, թեթև կառուցվածքով այն, այնուամենայնիվ, բավականին բարձր մակարդակի վրա է:

 

Դիսփլեյ

http://www.3g.co.uk/tinyimages/Apple/iPad_air_review2.jpg

iPad Air-ն ունի 9,7 դյույմ անկյունագծով 1536 x 2048 IPS LCD էկրան՝ մեկ դյույմին 264 պիքսել խտությամբ: Այն ամենաորակյալ էկրանը չէ, բայց հաշվի առնելով, որ սովորաբար պլանշետն ավելի հեռու են պահում դեմքից, քան հեռախոսը, այն բավականին մաքուր է:


Samsung-ի էկրանը 10,5 դյույմ անկյունագծով 1536 x 2048 Super AMOLED է՝ մեկ դյույմին 288 պիքսել խտությամբ: Հետևաբար՝ այն ավելի մեծ է, ավելի բարձր լուծաչափով (կետայնությամբ) և պիքսելի ավելի մեծ խտությամբ, բայց նաև ավելի հարուստ ու վառ է, քան iPad Air-ի էկրանը: Galaxy Tab S-ը դիսփլեյի վառ գույները կարգավորելու հնարավորություն է տալիս:
 

http://www.3g.co.uk/tinyimages/Samsung/Samsung-Galaxy-Tab-S-10-5-Review-Photo4.JPG


Հզորություն


iPad Air-ն ունի 1,3 GHz երկմիջուկ Apple A7 պրոցեսոր և 1 GB RAM, և դրա հետ մեկտեղ՝ այն եղած պլանշետներից ամենաարագ և անխափան աշխատողներից է:

 

Samsung-ն ունի 3 GB RAM և ութմիջուկանի Exynos 5 պրոցեսոր (չորս միջուկն ունեն 1,9 GHz, չորսը՝ 1,3 GHz): Չնայած այն մոտ է iPad Air-ին, սակայն զիջում է Apple-ի իր մրցակցին:


Տեսախցիկ

http://www.3g.co.uk/tinyimages/Samsung/Samsung-Galaxy-Tab-S-10-5-Review-Photo2.JPG


iPad Air-ն ունի 5 մեգապիքսել հիմնական տեսախցիկ, 1,2 մեգապիքսել առջևի տեսախցիկ, իսկ Samsung Galaxy Tab S 10.5-ը՝ 8 մեգապիքսել հիմնական և 2,1 մեգապիքսել առջևի տեսախցիկ, ինչպես նաև LED ֆլեշ, որն Apple-ը չունի:

 

Մարտկոց և հիշողություն


Գործնականում երկու պլանշետների մարտկոցների աշխատանքի տևողության մեջ մեծ տարբերություն չկա, երկուսն էլ լավ են աշխատում:


iPadAir-ն ունի մինչև 128 GB հիշողություն, իսկ Samsung-ը թույլ է տալիս ընտրել ընդամենը 16 կամ 32 GB-ի միջև: 

  

Apple iPad Air-ն ընդդեմ Samsung Galaxy Tab S 10.5-ի