Google-ը Խաղաղ օվկիանոսի հատակով գերարագ մալուխ կանցկացնի
Ամերիկյան Google ընկերությունն ու 5 ասիական հեռահաղորդակցային ընկերություն պայմանավորվել են մոտ 300 մլն դոլար ներդնել Խաղաղ օվկիանոսի հատակով մալուխային ցանցի անցկացման և շահագործման համար, որը կկապի ԱՄՆ-ն Ճապոնիայի հետ, գրում է gazeta.ru-ն:
Google ընկերությունից հայտնել են, որ այս նախագիծը կարող է համացանցն ավելի արագ դարձնել օգտատերերի համար, իսկ մասնագետներն այս քայլն անվանել են օպերատորներից կախված լինելուց ազատվելու փորձ:
Այն կրելու է FASTER (արագ) անվանումը և իսկապես արդարացնելու է այն, քանի որ ունենալու է սկզբնական 60 տերաբիթ/վայրկյան արագություն՝ կապելով Լոս Անջելեսը, Պորտլենդը, Սան Ֆրանցիսկոն և Սիեթլը ճապոնական Սիկուրա և Շիմա քաղաքների հետ:
2016թ.-ի երկրորդ կեսին այն պատրաստ կլինի շահագործման համար:














