Ննջարանում միացված լուսամփոփն ու հեռուստացույցը մեծացնում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը
Եթե կինը քնում է մշտապես միացված լուսամփոփի ներքո, ապա նրա օրգանիզմում լույսի ազդեցության հետևանքով կրծքագեղձի քաղցկեղի բջիջներ կարող են «արթնանալ»: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Time of India-ին:
Լույսի առկայությունը դադարեցնում է մելատոնինի արտադրությունը, իսկ այդ հորմոնի բարձր կոնցենտրացիան թույլ չի տալիս, որ ուռուցք գոյանա:
Բացի այդ, քաղցկեղի «ուժեղացված» բջիջները զգայուն են եղել տամոքսիֆեն հակաքաղցկեղային դեղամիջոցի հանդեպ, սակայն լույսի ազդեցության ժամանակ բջիջներն «արթնացել» են և դիմակայել դեղամիջոցի ազդեցությանը:










