Առաջին անգամ Ֆիլդսի մրցանակի կին է արժանացել

12:33 • 13.08.14

ԱՄՆ Սթենդֆորդի համալսարանի պրոֆեսոր ազգությամբ իրանցի Մարիամ Միրզախանին առաջին կինն է, ով ստացել է Ֆիլդսի մրցանակ՝ դրա գոյություն 78 տարիների ընթացքում, հայտնում է РИА Новости-ն։

 

Միրզախանին հույս է հայտնել, որ իր ձեռքբերումները կոգեշնչեն երիտասարդ կին գիտնականներին և մաթեմատիկոսներին, ովքեր ապագայում նույնպես կկարողանան նման մրցանակներ ստանալ։

 

Ֆիլդսի մրցանակը շնորհվում է 4 տարին մեկ՝ յուրաքանչյուր միջազգային մաթեմատիկական կոնգրեսում՝ 2, 3 կամ 4 երիտասարդ մաթեմատիկոսների։
 

Առաջին անգամ Ֆիլդսի մրցանակի կին է արժանացել