Կանեփը կարող է կոնդենսատորների պատրաստման նյութ լինել. գիտնականներ
Կանադացի ինժեներները պարզել են, որ կանեփի մանրաթելերը ոչ մի բանով չեն զիջում գրաֆեն նյութին՝ էլեկտրաէներգիա կուտակելու ունակության առումով, գրում է lenta.ru լրատվական կայքը:
Գիտնականներն առաջարկել են ապագայի սուպերկոնդենսատորները պատրաստել հենց կանեփ բույսից:
Նոր տեխնոլոգիան կներկայացվի Ամերիկյան քիմիական միության 248-րդ համաժողովի ժամանակ:
Ի տարբերություն ստանդարտ մարտկոցների, սուպերկոնդենսատորները կարող են լիցքավորվել և էներգիա տալ մի քանի վայրկյանի ընթացքում, սակայն խտության առումով բավական զիջում են սովորական մարտկոցներին:
Դևիդ Միտլինը և նրա աշխատակիցներն աշխատել են կանեփից պատրաստված շորերի, պարանների և ճոպանների արտադրության թափոնների հետ:
Այժմ Միտլինի աշխատանքային խումբը փորձում է կանեփից պատրաստված սուպերկոնդենսատորների փոքրածավալ արտադրություն սկսել:










