ՆԱՍԱ-ի հեռադիտակը ֆիքսել է, թե ինչպես է սև խոռոչը կլանում լույսը (լուսանկար)
NuSTAR կոչվող տիեզերական հեռադիտակը՝ նախկինում Nuclear Spectroscopic Telescope Array անվանումով, դիտարկել է, թե ինչպես է մի հսկա սև խոռոչ իր ձգողականությամբ կլանում լույսի ճառագայթները, հայտնում է CNN-ի լրատվական կայքը:
Լույսը սկսում է ձևափոխվել և շաղվել, և այս ամենը գիտնականներին հաջողվել է դիտարկել աննախադեպ մանրամասնությամբ, նշվում է ՆԱՍԱ-ի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Հետաքրքրական է, որ սև խոռոչն անվանել են Մարկարյան 335 (Markarian 335): Այն գտնվում է Երկրից 324 մլն լուսային տարի հեռավորության վրա:
ՆԱՍԱ-ից կարծիք են հայտնել, որ նմանատիպ դեպքերի դիտարկումն անհրաժեշտ է գիտնականներին սև խոռոչների ուսումնասիրության համար: Գիտնականները ենթադրում են, որ նմանատիպ մեծ սև խոռոչները հիմնականում գտնվում են տիեզերքի կենտրոնական հատվածում:

:










