Sony-ն ավելի քան 10 մլն PlayStation 4 խաղային կցորդ է վաճառել
Sony ընկերությունը PlayStation 4 խաղային կցորդի շուկա հանվելուց ի վեր 9 ամսվա ընթացքում ավելի քան 10 մլն սարք է վաճառել։ Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, այս մասին Sony-ն հայտնել է Gamescom տեսախաղերին նվիրված համաժողովի ժամանակ։
PlayStation 4-ն ԱՄՆ-ի, Արևմտյան Եվրոպայի և Լատինական Ամերիկայի շուկա էր հանվել 2013թ.-ի նոյեմբերի 15-ին։ Ապրիլի սկզբին ընկերությունը հայտնել էր ավելի քան 7 մլն խաղային կցորդ վաճառելու մասին։
Այս խաղային կցորդի գլխավոր մրցակիցն Xbox One-ն է՝ Microsoft ընկերությունից։










