Չինաստանի ճարտարապետության հետաքրքիր ու վառ նմուշները՝ լուսանկարներով

18:05 • 14.08.14

Պեկինն աշխարհում ամենաաղտոտված քաղաքներից է, որտեղ շատ հաճախ երկինք նայելիս միայն ավտոմեքենաների և գործարաններից գոյացած ծուխն ես նկատում, գրում է Huffington Post բրիտանական լրատվական գործակալությունը:

 

Չնայած այդ ամենին, Պեկինում պարզ եղանակ էլ է լինում, և այդ ժամանակ կարելի է տեսնել ճարտարապետության յուրահատուկ նմուշներ, օրինակ՝ Galaxy SOHO շենքը: Այն կառուցվել է 2012թ.-ին: Օգտագործվում է գրասենյակային տարածքների կամ մանր վաճառակետերի համար:soho

galaxy soho 3

CCTV հեռուստաընկերության գլխամաս: Կառուցվել է 2012թ.-ին, Ռեմ Կուլհասի և Օլե Շիրենի կողմից: Դրանում են տեղակայված Չինաստանի հանրային հեռուստաընկերության գրասենյակները: 

cctv day

Linked-Hybrid շենքը կառուցվել  է 2009թ.-ին: Շենքում տեղակայված են կրպակներ, բնակարաններ, կրթական հաստատություններ:

linked hybrid 2

panorama 

Phoenix International Media Center շենքը դեռ կառուցման ընթացքի մեջ է: Այն օգտագործվելու է որպես հեռուստաընկերություն: Նման է թռչնի բնի:

phoneix inside

phoenix air

 

Չինաստանի ճարտարապետության հետաքրքիր ու վառ նմուշները՝ լուսանկարներով