Բրազիլիայում նախագահի թեկնածուի մահվան կապակցությամբ եռօրյա սուգ է հայտարարվել

10:11 • 14.08.14

Բրազիլիայում եռօրյա սուգ է հայտարարվել՝ պետության ղեկավարի ընդդիմադիր թեկնածու Էդուարդո Կամպոսի՝ ավիավթարի հետևանքով զոհվելու կապակցությամբ, տեղեկացնում է Взгляд-ը:

 

Բրազիլիայի նախագահը ցավակցել է ավիաաղետի զոհերի հարազատներին: Նա նշել է, որ երեք օրով հետաձգվում են բոլոր միջոցառումները երկրում:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 49-ամյա թեկնածուն զոհվել է Սանտոս քաղաքում՝ Cessna 560XL թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով: Պերնամբուկուի նախկին նահանգապետն ամուսնացած էր, ուներ 5 երեխա:

 

Կործանված ինքնաթիռում եղել է ևս 6 մարդ՝ երկու օդաչուները, լրագրող, լուսանկարիչ և գործչի անձնական վարորդը: Նրանցից ոչ ոք չի փրկվել:

 

Ենթադրվում է, որ ինքնաթիռի կործանման պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են եղել, ինչը խոչըդոտել է վայրէջքին:


Բրազիլիայում նախագահական ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 5-ին: Նախնական հարցումները ցույց էին տվել, որ Կամպոսի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 8%-ը: