Թուրքիայի խորհրդարանի խոսնակն այցելել է վիրավորված ադրբեջանցի զինծառայողներին

12:58 • 14.08.14

Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքն այսօր առավոտյան այցելել է Թուրքիայում բուժվող 3 ադրբեջանցի զինծառայողներին, տեղեկացնում է Թուրքիայի պետական TRT Haber կայքը:
 

Նա վիրավոր ադրբեջանցի զինծառայողներին արագ ապաքինում է մաղթել:

 

Ավելի վաղ վիրավոր ադրբեջանցի զինծառայողներին էր այցելել նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:
 

Ադրբեջանցի զինծառայողները վիրավորվել էին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում՝ օգոստոսի 8-ին:

 

Հիշեցնենք, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանագոտում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական զինուժը մի քանի դիվերսիոն հարձակումներ է իրականացրել, որոնք հայկական ուժերի կողմից կանխվել են։