ԱՄՆ-ում էբոլա վարակի պատճառով տարհանվում են Սիերա Լեոնեի դիվանագետների ընտանիքները
ԱՄՆ-ում էբոլայի բռնկման հետևանքով տարհանվում են Սիերա Լեոնեի դեսպանատան դիվանագետների ընտանիքները: Այս մասին հաղորդում է ria.ru-ն՝ հղում կատարելով ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մարի Հարֆի հինգշաբթի օրն արված հայտարարությանը:
«Մենք կվերաբաշխենք դեսպանատան աշխատակիցներին, որպեսզի ավելի լավ կառավարենք ընթացիկ իրավիճակը: Մեր ջանքերը կենտրոնացած են օգնելու ԱՄՆ-ում գտնվող քաղաքացիներին, Սիերա Լեոնեի կառավարությանը, միջազգային առողջապահական կազմակերպություններին՝ հաղթահարելու Էբոլայի վարակի աննախադեպ բռնկումը»- ասել է Հարփը:
Ներկա պահին Էբոլայի վարակի հետևանքով մահացությունների թիվն արևմտյան Աֆրիկայում հասել է 1069, վարակվածներինը՝ 1 975-ի: Էբոլայի վարակի դեմ կիրառվող շիճուկը պատրաստվում է ԱՄՆ-ում, մի քանի մարդ փորձնական բուժում են անցել:










