Համերգ, ցուցահանդես, հոդվածներ. Կուբայում նշել են Ֆիդել Կաստրոյի ծննդյան 88-ամյակը (լուսանկարներ)
Կուբայի թերթերի առաջին էջերն օգոստոսի 13-ին «փայլել» են շնորհավորանքներով՝ ուղղված Ֆիդել Կաստրոյին. այդ օրը կուբայական հեղափոխության առաջնորդը նշել է իր 88-ամյակը։
Նրա ծննդյան օրը տոնել են նաև համերգով և լուսանկարների ցուցադրությամբ։ Բացի այդ, պետությունը վերանորոգել է այն տունը, որտեղ ծնվել են Ֆիդելը և նրա եղբայր Ռաուլը, ով այժմ ղեկավարում է երկիրը, գրում է newsru.com-ը։
Այսօր Ֆիդել Կաստրոն հազվադեպ է հայտնվում հանրությունում, 2008-ին նա իշխանությունը զիջել է կրտսեր եղբորը, ով հունիսին դարձել է 83 տարեկան։ Այնուամենայնիվ, դա չի խանգարում, որ երկրում մեծ շուքով նշվի նրա ծննդյան օրը։


























