Երգչուհի Լոլիտան պատրաստվում է դատի տալ НТВ հեռուստաընկերությանը (տեսանյութ)

21:37 • 14.08.14

Երգչուհի Լոլիտա Միլյավսկայան պատրաստվում է դատի տալ НТВ հեռուստաընկերությանը, քանի որ վերջինս շրջանառության մեջ է դրել մի տեսանյութ, որում Լոլիտան իբրև թե հարբած վիճակում երգել և պարել է «Չիստիե պրուդի» մետրոյի կայարանի մոտ: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին:


«Ինչպես հասցրել են նկատել մետրոյի կայարանի մոտ հավաքված մարդիկ՝ Լոլիտայի շարժումներն անկանոն են եղել, բացի այդ ինքնագրի նպատակով նրան մոտեցող մարդիկ զգացել են երգչուհուց բուրող ալկոհոլի հոտը»,- հայտնել է НТВ հեռուստաընկերությանը:


Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ Միլյավսկայայի ելույթը մոտ 10 րոպե է տևել և ավարտվել է, երբ կայարանին են մոտեցել ոստիկանները:


Մինչ այդ, երգչուհին «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանում ունեցած հարցազրույցի ժամանակ պատմել է, որ այդ ելույթը իր նոր երգի տեսահոլովակի մաս պետք է դառնար, և որ ինքը հարբած չի եղել, այլ նմանակել է: