Ավստրալիայի հիվանդանոցներից մեկում սխալմամբ հաղորդել են 200 ողջ հիվանդների մահվան մասին

11:08 • 14.08.14

Ավստրալական Մելբուռն քաղաքի հիվադանոցներից մեկը սխալմամբ բուժող բժիշկներին հաղորդել է 200 ողջ հիվանդների մահվան մասին, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

 

Բուժող բժիշկները ֆաքս են ստացել Օստին հիվանդանոցից այն մասին, որ նրանց հիվանդները, որոնք դուրս էին գրվել բուժհաստատությունից մեկ օր առաջ, մահացել են: Ինչպես պարզվել է ավելի ուշ, տեղեկությունը սխալմամբ է տարածվել, իսկ հիվանդները ողջ են:

 

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ շաբլոնը, որոնք բժիշկներին ուղարկվում են հիվանդի մահվան դեպքում, սխալմամբ է պահպանվել հիվանդանոցի աշխատակիցներից մեկի կողմից:

 

Հիվանդանոցի աշխատակազմը նկատել է համակարգի սխալն ու այդ մասին բժիշկներին տեղեկացրել՝ մինչ նրանք կհասցնեին հիվանդների մահվան մասին հայտնել նրանց հարազատներին:

 

Ավելի ուշ հիվանդանոցի տնօրինությունը ներողություն է խնդրել թույլ տված սխալի համար: Հաղորդվում է, որ միայն մեկ բժիշկ է հասցրել հիվանդի մահվան մասին հաղորդել հարազատներին: