Կեղտոտ գորգը վարակի առավել վտանգավոր օջախներից մեկն է
Այսօր միլիոնավոր մարդիկ վտանգավոր հիվանդությունների զարգացման վտանգի տակ են գտնվում, որոնց մեծ մասը կապված է կողտոտ գորգերի հետ: Այս մասին զգուշացնում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:
Բրիտանացի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ գորգերի աղտոտված մակերեսներն իրենց մեջ ահռելի մեծ քանակությամբ վտանգավոր մանրէնէր են թաքցնում:
Հետազոտությունների արդյունքում թոքերի բորբոքում և աղիքային ցուպիկներ առաջացնող մանրէների բարձր կոնցետրացիա է հայտնաբերվել:
Ընդ որում բրիտանացիների մոտ 40%-ը տանը շրջում են փողոցային կոշիկներով, իսկ 50%-ը՝ մի քանի շաբաթ շարունակ չեն փոխում անկողնային սպիատակեղենը, գրեթե մեկ երրորդը թույլ են տալիս կենդանիներին քնել իրենց անկողնում, իսկ 40%-ը՝ բարձրանալ բազմոցին, 91%-ն էլ թույլ են տալիս երեխաներին գորգերի վրա խաղալ:










