Նավթի կաթիլներում կյանք է հայտնաբերվել
Գերմանացի գիտնականները նավթի մեջ կենդանի օրգանիզմներ՝ յուրահատուկ մանրէներ են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Informing-ին:
Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ փորձագիտական ուսումնասիրություններն իրականացվել են Կարիբյան ծովում գտնվող Տրինիդադ կղզում: Փիչ Լեյքի ափերին մաքուր հեղուկ ասֆալտ է գոյանում. նավթը բարձրանալով մակերևույթ որոշակի շերտ է ձևավորում:
Փիչ Լեյքի ափերից վերցված նյութի փոքրիկ կաթիլներում արժեքավոր մեթան արտադրող մանրէներ են հայտնաբերվել: Բնականաբար դրանք փոխում են իրենց նավթային բաղադրությունը ,(ոչ դրական կողմով) սակայն դա կարող է արդյունավետ լինել, քանի որ այդ պրոցեսը կարող է կիրառվել ստորերկրյա ջրերի մաքրման ժամանակ:
Ներկա պահին գիտնականները շարունակում են իրենց աշխատանքը:










