Մահացել է մոսկովյան մետրոյում տեղի ունեցած ողբերգությունից տուժած Մերի Քոչարյանը
Մոսկվայի մետրոյում հուլիսի 15-ին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի. օգոստոսի 13-ին՝ երևանյան ժամանակով ժամը 18.30-ին, մահացել է 20-ամյա Մերի Քոչարյանը, հայտնում է baltinfo.ru-ն։
Մերձմոսկովյան Օդինցովո քաղաքի բնակչուհի Մերի Քոչարյանի կյանքի համար պայքարել են մոսկովյան բժիշկները։ Նրանք արել են հնարավոր ամենը, սակայն վթարի պահին ստացած վնասվածքները չափազանց ծանր են եղել։
Մինչ այժմ հիվանդանոցներում շարունակում է մնալ 8 մարդ։ Նախօրեին դուրս է գրվել տուժածներից 2-ը։










