Շունն ամերիկյան գյուղի գյուղապետ է ընտրվել (տեսանյութ)
ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Կորմորանտ գյուղի բնակիչները համայնքի ղեկավար են ընտրել Դյուկ անունով յոթ տարեկան շանը, գրում է lenta.ru-ն:
Ընտանի կենդանին ընտրություններում հաղթել է զգալի առավելությամբ: Ընտրություններին մասնակցել է 12 տեղացի: Շունը պաշտոնապես կստանձնի պաշտոնը շաբաթ օրը՝ օգոստոսի 16-ին՝ ամենամյա տոնավաճառի ընթացքում:
Իր գյուղն արժանապատվորեն ներկայացնելու համար Դյուկը ստիպված է եղել հինգ ժամ անցկացնել գեղեցկության սրահում: Բացի այդ, նրան հանձնել են նոր գլխարկ և պատվավոր ժապավեն: Նորընտիր գյուղապետը չի մեկնաբանել լրագրողներին ընտրություններում տարած հաղթանակը, սակայն բարեհամբույր նայել է տեսախցիկին:
Շունը կկատարի գյուղի ղեկավարի պարտականությունները մեկ տարվա ընթացքում: Նորընտիր գյուղապետի աշխատավարձը կհատկացնի տեղի կենդանիների խանութը՝ նրան տալով շան կերի մեկ տարվա պաշար:










