Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հարավային Կորեա այցի ժամանակ խնդրել է երկրի ամենափոքր մեքենան (լուսանկարներ)
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դարձել է վերջին 25 տարում առաջին Պապը, ով այցելել է Հարավային Կորեա՝ երկու մասի բաժանված երկրին խաղաղության և հաշտեցման ուղերձ բերելով:
Հարավկորեացիներին ամենից շատ հիացրել ու զարմացրել է Հռոմի պապի կողմից մեքենայի ընտրությունը, գրում է Daily Mail-ը:
Այսօր, ժամանելով երկիր, Հռոմի պապը լքել է օդանավակայանը փոքրիկ սև Kia մեքենայով, որը բազմաթիվ հարավկորեացիների կարծիքով՝ չափազանց համեստ մեքենա է համաշխարհային դեմքի համար:
Հեռուստատեսությամբ հեռարձակված կադրերում Հռոմի պապը նստել է Kia Soul-ի հետևի նստատեղին, իջեցրել պատուհանը և ձեռքով թափարել, ինչից հետո մեքենան շարժվել է հարավ՝ շրջապատված մի քանի ավելի մեծ սև սեդաններով:
Ֆրանցիսկոսի չափավորությունն ու համեստ վարքը լայն արձագանք են ստացել Հարավային Կորեայում՝ խիստ մրցակցային երկիր, որտեղ ընդունված է ցուցադրել կարգավիճակն ու հարստությունը:
Հարավկորեական ԶԼՄ-ներն ընդարձակորեն լուսաբանել են այն փաստը, որ Հռոմի պապն իր այցի ժամանակ խնդրել է հարավկորեական ամենափոքր ավտոմեքենան:




























