Ռուսաստանը կարող է դուրս գալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասության շրջանակից. Պուտին
Ռուսաստանը կարող է դուրս գալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասության շրջանակից: Ինչպես հայտնում է Interfax.ru-ն, դա չի բացառել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, կայացված բազմաթիվ որոշումներ շատ քաղաքականացված են»,- ասել է Ռուսաստանի նախագահը Յալթայում Պետդումայի խմբակցությունների անդամների հետ հանդիպման ժամանակ:
Պուտինի խոսքով՝ այն չի իրականացնում այն գործառույթները, որոնց համար ստեղծվել է. չի կարգավորում իրավական հարաբերությունները և չի պաշտպանում ոչ մի հարց, այլ «ընդամենն իրականացնում է որոշակի քաղաքական գործառույթ»:
Նա միևնույն ժամանակ նշել է, որ ներկայում նման հարց օրակարգում չկա:










