Ռուսաստանցիներն արդեն վնասներ են կրում արևմտյան սննդամթերքի ներկրման արգելքից. USA Today
Ռուսաստանցիները սկսել են բառացիորեն վճարել Ռուսաստան Եվրոպայից և ԱՄՆ-ից ապրանքների ներկրման արգելքի համար, գրում է USA Today-ը:
Մատակարարներն ու սպառողները բախվում են ապրանքների սակավությանն ու գների աճին այնպիսի հիմնական ապրանքների դեպքում, ինչպիսին է ձկնեղենն ու մրգերը, ինչպես նաև այնպիսի նրբուտեստներ, ինչպիսին են իտալական պարմեզանը և ֆրանսիական բրի պանիրը:
USA Today-ը հիշեցնում է, որ տնտեսական պատերազմը սկսվեց, երբ ԱՄՆ-ն և ԵՄ-ն փորձեցին պատժամիջոցների միջոցով ճնշում գործադրել Մոսկվայի վրա՝ Ուկրաինայի արևելքում անջատողականներին աջակցելու համար: Ի պատասխան՝ ՌԴ-ն արգելեց պատժամիջոցներ սահմանած երկրներից մի շարք ապրանքների ներկրումը:
Ռուսաստանը սննդամթերքի հիմնական ներկրողներից է, և նրա պատասխան պատժամիջոցներն անդրադառնում են եվրոպական մատակարարների վրա, գրում է թերթը: Բայց արգելքը վնասում է նաև ռուսներին, ովքեր վերջին տարիներին սովորել են ներկրվող եվրոպական ապրանքներին, ասված է հոդվածում:
Թերթն ուշադրություն է դարձնում, որ խորհրդային տարիների դեֆիցիտի մասին վախերը դեռ նյութականացված չեն, սակայն լրատվամիջոցներում հաղորդումներ են եղել մեծ քանակությամբ սննդամթերք գնելու մասին, ինչպես, օրինակ, դեպքերը, երբ մարդիկ գնել են ներկրված բոլոր տեսակների պանիրները: Որոշ գնորդներ Մոսկվայի արվարձանների խանութներում արդեն հայտնաբերել են դատարկ դարակներ, որտեղ, աշխատակիցների հաղորդմամբ, հաճախորդները խուճապահար գնումներ են կատարել:










